ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն իրականացնել Բեսթ համակարգի միջոցով՝ շուկայի ամենացածր սակագնով՝ ընդամենը փոխանցվող գումարի 0,9% միջնորդավճարով՝ RUR, USD, EUR արժույթներով:ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել իրենց դրամական փոխանցումները ոչ միայն բանկի 73 մասնաճյուղերի միջոցով, այլ նաեւ հեռահար սպասարկման եղանակներով՝ բանկի «Հեռախոս Բանկ» եւ «Վիդեո Բանկ» ծառայությունների միջոցով:«Հեռախոս Բանկ» ծառայության միջոցով դրամական փոխանցում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը զանգահարել 87-87 հեռախոսահամարով, անցնել նույնականացում՝ տրամադրելով Ձեր անձնագրային տվյալները եւ փոխանցման մասին տվյալներ, որից հետո Կոնտակտային Կենտրոնի աշխատակիցը կիրականացնի դրամական փոխանցումը՝ Ձեր բանկային հաշվին առկա դրամական միջոցներից։ «Վիդեո Բանկ» ծառայությունը հաճախորդին ընձեռում է նույն հնարավորությունը՝ Բանկ վիդեո զանգ կատարելու միջոցով։ «Վիդեո Բանկ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեսազանգի միջոցով զանգահարել բանկի կոնտակտային կենտրոն` Skype համակարգում VTBAoperator-ին, անցնել նույնականացում, ցույց տալ անձնագիրը, տրամադրել փոխանցման մասին տվյալներ եւ կատարել միջազգային փոխանցումներ՝ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:Փոխանցված գումարը կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում գործող ավելի քան 4000 սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաեւ օգտվել Բեսթ համակարգի հատուկ ծառայությունից, որն ավելի հարմարավետ է դարձնում հաճախորդի համար փոխանցվող գումարի ստացումը ՌԴ-ում. հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին եւ Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։ Առավել մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող դրամական փոխանցումների համակարգերի եւ սակագների մասին կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 34644