ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ առեւտրային բանկերի, Լոռու մարզպետարանի եւ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին այցելել են հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն եւ Ուրասար համայքներում: 02.05.2023 | 15:10 Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռիում հիմնվել է նոր անտառ Ազգային արժույթի հարատեւությունը խորհրդանշող անտառում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը առանձնակի կարեւորել է, որ անտառի ստեղծումն առաջին հերթին ապագայի կառուցման գաղափարական հիմք ունի, եւ շրջակա միջավայրի պահպանությունը, «կանաչ օրակարգը» առաջնահերթություն դարձնելը կարեւոր քայլ է թե՛ Կենտրոնական բանկի, թե՛ առհասարակ բանկային համակարգի համար: Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծել է, որ սոցիալական պատասխանատվության նախագծերի շարքում այս միջոցառման նշանակությունը: 160.000 ծառի տնկման համար ՀՀ բոլոր առեւտրային բանկերն իրենց ներդրումն են ունեցել եւ նպաստել բնապահպանական նմանօրինակ նախագծերի տարածմանը: Նախորդ տարի հիմնված 50 հա նոր անտառում կաղնիները, թխկիները, եղեւնիները, հաճարենիները, լորենիները, վայրի տանձի, վայրի խնձորենու եւ ընկուզենու տնկիները մեկ տարվա ընթացքում հասցրել էին ամուր արմատներ գցել: Ինչպես նշել է «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, արդեն տասը տարի անց անտառը տեսանելի կլինի եւ կդառնա Լոռու բնաշխարհի կարեւոր մասնիկ: Tweet Դիտում՝ 2665