ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը եւ 18 առեւտրային բանկ «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ։Անտառը Լոռու մարզի Ջրաշեն եւ Ուրասար համայնքներում է, այնտեղ տնկվել է 160 000 ծառ։ԿԲ-ից հայտնել են, որ ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատեւությունը։Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության եւ բնության պահպանման բացառիկ դերի գնահատման լավագույն օրինակներից է: «Կենտրոնական բանկը մեծապես կարեւորում է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը։ Ուրախ ենք, որ սոցիալական պատասխանատվության շրջանակում առեւտրային բանկերի եւ «Իմ անտառ Հայաստանի» ծրագրի հետ միասին կարող ենք մեր նպաստումն ունենալ շրջակա միջավայրի բարելավմանը։ Մենք հավատարիմ ենք «կանաչ» օրակարգին եւ հնարավորինս ներդնում ենք այն նաեւ մեր առօրյա գործունեության եւ նույնիսկ ֆինանսական կարգավորման մեր մոտեցումներում»,- ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 6023