Սբերբանկը պատասխանել է Ադրբեջանի գանգատներին

14.10.2020 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջանի ԿԲ #ՌԴ ԿԲ #Սբերբանկ
Սբերբանկը քաղաքական նպատակներով օգնություն չի ցուցաբերում առեւտրային եւ հասարակական կազմակերպություններին՝ աշխատելով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ օրենքին լիովին համապատասխան:

Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է բանկի մամուլի ծառայությունը, մեկնաբանելով Ադրբեջանի ԿԲ-ի կողմից բանկի հասցեին հնչեցրած բողոքը:

«Հաճախորդների կողմից իրականացվող գործարքների մոնիթորինգը լիովին իրականացվում է օրենքին համաձայն»,- հայտնել են Սբերբանկում:

Ավելի վաղ Ադրբեջանի ԿԲ-ն նամակ-բողոք էր  ուղարկել ՌԴ ԿԲ-ին եւ Սբերբանկին՝ «Լեռնային Ղարաբաղում անջատողականների համար հանգանակությունների անօրինական հավաքագրումը կազմակերպելու կապակցությամբ»:  

Ադրբեջանի ԿԲ-ն տեղեկացրել էր ռուսաստանյան կողմին, որ «այս փաստը հակասում է Ադրբեջանի շահերին» եւ պահանջել էր «անհապաղ դադարեցնել Սբերբանկի եւ Ռուսաստանի այլ ֆինանսական կառույցների մասնակցությունը նման ակցիաներին»:
Դիտում՝ 22296

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW