Ադրբեջանի ԿԲ-ն նամակ-բողոք է ուղարկել ՌԴ ԿԲ-ին եւ Սբերբանկին

13.10.2020 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջանի ԿԲ #ՌԴ ԿԲ #Սբերբանկ
Ադրբեջանի ԿԲ-ն նամակ-բողոք է ուղարկել ՌԴ ԿԲ-ին եւ Սբերբանկին՝ «Լեռնային Ղարաբաղում անջատողականների համար հանգանակությունների անօրինական հավաքագրումը կազմակերպելու կապակցությամբ»:  

Ադրբեջանի ԿԲ-ի հաղորդակցության մեջ նշվում է, որ օգնությունը տրամադրվում է Սբերբանկում տարբեր արժույթներով թղթակցային հաշիվների միջոցով:

Ադրբեջանի ԿԲ-ն տեղեկացրել է ռուսաստանյան կողմին, որ «այս փաստը հակասում է Ադրբեջանի շահերին» եւ պահանջել է «անհապաղ դադարեցնել Սբերբանկի եւ Ռուսաստանի այլ ֆինանսական կառույցների մասնակցությունը նման ակցիաներին»:

«Երրորդ կողմի տարածքում անօրինական ռեժիմին օգնություն ցուցաբերելու գործընթացին մասնակցությունն այս զգայուն պահին լուրջ վնաս է հասցնում ինչպես մեր երկրների միջեւ դրական համագործակցությանն, այնպես էլ Սբերբանկի նման ազդեցիկ բանկի հեղինակությանը»,- ասված է Ադրբեջանի ԿԲ-ի նամակի մեջ:
Դիտում՝ 8528

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW