Fastex-ը Web3 դասընթաց է անցկացրել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար

16.09.2024 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fastex #Web3 #Ֆինանսական համակարգի հաշտարար

Fastex-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների համար իրականացրել է սեմինար-դասընթաց, որի շրջանակում ոլորտի մասնագետները կիսվել են Web3-ի իրենց գիտելիքներով եւ փորձով:

Fastex-ից հայտնում են, որ դասընթացի շրջանակում խոսնակները ներկայացրել են ոլորտային կարեւոր թեմաներ եւ պատմել բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենսդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների եւ կրիպտո ոլորտի մասին, ինչպես նաեւ պատասխանել են մասնակիցների հարցերին։



«Հաշվի առնելով, որ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված է հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը, հետեւաբար, այս ոլորտում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների գիտելիքների եւ հմտությունների բարելավումը կարեւոր դեր կունենա կրիպտոակտիվների ոլորտում գործերի հետագա քննության ժամանակ։

Կողմերը կարեւորել են պարբերաբար նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1585
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW