Amio Mastercard-ով գնելով գրքեր՝ կստանաք 20% քեշբեք

13.09.2024 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Amio Mastercard
Լավ գրքի վրա ծախսված գումարն ափսոս չէ, սակայն ինչո՞ւ չօգտվել շահավետ հնարավորությունից։ Մինչեւ սեպտեմբերի 20-ն Amio Mastercard թվային քարտով վճարելիս կստանաք 20% քեշբեք։

Ամիօ բանկից հայտնում են, որ առաջարկը գործում է ՀՀ-ում գործող բոլոր գրախանութներում՝ ներառյալ ամենախոշոր եւ հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph եւ այլն։

Ի դեպ, AMIO Mobile-ում ՀՀ դրամով թվային քարտ բացելն ամբողջովին անվճար է եւ տեւում է մի քանի վայրկյան։ Քարտը բացելուց անմիջապես հետո այն կարող եք կցել Apple/Google pay-ին եւ կատարել վճարումներ:

Մեկ գործարքի նվազագույն գումարի շեմ սահմանված չէ:

Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող cashback-ի առավելագույն գումարը կազմում է 15,000 ՀՀ դրամ։

Նշվում է, որ ակցիան գործում է նաեւ առցանց գնումներ կատարելիս:

Եթե ցանկանում եք ավելին իմանալ ակցիայի մասին, ապա անցեք հղմամբ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW