Visa-ն համաձայնագիր է ստորագրել բրիտանական Featurespace ընկերության ձեռքբերման վերաբերյալ:Գործարքը ենթակա է կարգավորող մարմինների հաստատմանը եւ ավարտին կհասցվի 2025 ֆինանսական տարում:Մոտ մեկ ամիս առաջ Sky News-ը հաղորդել էր, որ Visa-ն եւ Featurespace-ը բանակցություններ են վարում 700 միլիոն ֆունտ արժողությամբ գործարքի շուրջ:2008 թվականին հիմնադրված Featurespace-ը մասնագիտացած է փողերի լվացման դեմ պայքարի եւ խարդախության կանխարգելման վրա: Ընկերության ARIC Risk Hub հարթակը օգտագործում է իրական ժամանակում մեքենայական ուսուցման ծրագրակազմ՝ ավելի քան 180 երկրներում ռիսկերը գնահատելու եւ խարդախության եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարելու համար:Visa-ում ասել են, որ Featurespace-ի ընդգրկումը ընկերության խարդախությունների կանխարգելման պորտֆելում լրացուցիչ պաշտպանություն կապահովի վճարումների էկոհամակարգի համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4237