Ռուսաստանից Հայաստան easywallet-ով դրամական արագ փոխանցումներ ստանալու մասին նորությունները շարունակվում են։ Այս անգամ արդեն հնարավոր է փոխանցումներ ստանալ T-Bank-ից (նախկին Tinkoff Bank) easywallet հաշվին հեռախոսահամարի միջոցով։Ըստ բանկի կողմից որոշված սահմանաչափերի՝ ամսական մինչեւ 20 000 ռուբլու չափով փոխանցումներն առանց միջնորդավճար են։ Անվճար սահմանաչափը գերազանցելու դեպքում փոխանցողից գանձվում է 1% միջնորդավճար ավելացված գումարից։ Օրինակ՝ եթե օգտատերը փոխանցել է 20 000 ռուբլի եւ փոխանցման օրից սկսած 30 օրվա ընթացքում փոխանցում է եւս 10 000 ռուբլի, միջնորդավճարը գանձվում է 10 000 ռուբլու 1%-ի չափով եւ կազմում 100 ռուբլի։ Առանց միջնորդավճարի ավելի մեծ չափի փոխանցումների համար T-Bank-ն ունի առաջարկ։T-Bank-ի հավելվածի օգտատերը կարող է կատարել օրական առավելագույնը 20 փոխանցում՝ յուրաքանչյուրը 50-ից 150 000 ռուբլու միջակայքում։ Փոխանցումների ամսական սահմանաչափը 5 000 000 ռուբլին է։easywallet հաշվին փոխանցում կատարելու համար T-Bank-ի օգտատերը պետք է՝1. T-Bank-ի հավելվածում անցնի «Платежи» բաժին, ապա «Перевод по телефону» բաժնում սեղմի մուտքագրման տողի վրա։2. Բացված էջում երկրների ցանկից ընտրի Հայաստանը եւ մուտքագրի ստացողի հեռախոսահամարը կամ ընտրի համապատասխան կոնտակտը։3. Բանկերի ցանկից ընտրի easywallet։4. Մուտքագրի գումարի չափը ռուբլով կամ դրամով: Ընթացիկ փոխարժեքը կլինի տեսանելի։5. Վերջում սեղմի «Перевести» կոճակը։easywallet-ի օգտատերն անմիջապես կտեսնի փոխանցումը իր հաշվին։T-Bank-ի հավելվածից Հայաստան փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել եւ նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։ Tweet Դիտում՝ 10233