ԵԱԶԲ-ն պարտատոմսեր կտեղաբաշխի Հայաստանի ֆոնդային բորսայում

14.08.2023 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրասիական զարգացման բանկ #AMX
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դեբյուտային թողարկման պարտատոմսերը կտեղաբաշխի Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։

ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ եռամյա թողարկման անվանական ծավալը կազմում է մինչեւ $ 30 մլն, պարտատոմսի անվանական արժեքը՝ $ 1000:

Արժեկտրոնի ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ։

Հայտերի հավաքագրումն իրականացվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որը հանդիսանում է թողարկման կազմակերպիչ։
Դիտում՝ 13129

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW