Ապրիլի 11-ին ավարտվում է Microsoft Office 2013-ի տեխնիկական աջակցությունը

05.04.2023 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Microsoft
Microsoft-ն այլեւս չի տրամադրի տեխնիկական աջակցություն, սխալների շտկումներ կամ անվտանգության շտկումներ Office 2013-ի խոցելիության համար, որոնք հետագայում կարող են հաղորդվել կամ հայտնաբերվել: Սա ներառում է անվտանգության թարմացումներ, որոնք կարող են օգնել պաշտպանել ձեր համակարգիչը վնասակար վիրուսներից, լրտեսող ծրագրերից եւ այլ վնասակար ծրագրերից:

Ի՞նչ է սա նշանակում Microsoft Office 2013-ի օգտատերերի համար

•    նրանք այլեւս չեն ստանա Office 2013-ի ծրագրային թարմացումները Microsoft Update-ից,
•    նրանք այլեւս չեն ստանա տեխնիկական աջակցություն,
•    այլեւս հնարավոր չի լինի ներբեռնել Office 2013-ը Microsoft-ի վեբ կայքից,
•    Office 2013-ի բոլոր հավելվածները կշարունակեն գործել: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են ենթարկվել անվտանգության լուրջ եւ պոտենցիալ վնասակար ռիսկերի:

Որո՞նք են Microsoft Office 2013-ի օգտատերերի հետագա քայլերը

MONT ընկերությունը, որը Microsoft-ի պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում, խորհուրդ է տալիս անցում կատարել աջակցվող տարբերակի, որոնցից է Microsoft Office Home & Business 2021-ը։

Microsoft Office Home & Business 2021-ի հիմնական առավելությունները․

•    Office Home & Business 2021-ը հասանելի է պարզ միանվագ վճարման մոդելով,
•    Office Home and Business 2021-ը կարելի է օգտագործել եւ՛ անձնական, եւ՛ գործնական նպատակներով,
•    Թարմացված գործիքներն օգնում են կազմակերպված մնալ, ստեղծել պրոֆեսիոնալ կոնտենտ եւ աշխատել համատեղ:

Microsoft-ի լուծումների եւ արտադրանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է գտնել MONT-ի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 12264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai