ԱՄՆ բանկերը 1 շաբաթում ռեկորդային գումար են ներգրավել Դաշնային պահուստային համակարգից

17.03.2023 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #բանկեր #FRS
Մարտի 8-ից մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բանկերը Դաշնային պահուստային համակարգից (FRS) ռեկորդային՝ $164,8 միլիարդի փոխառություն են վերցրել.  մեկ շաբաթ առաջ նրանք ընդամենը $4,58 միլիարդ էին ներգրավել FRS-ից:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով FRS-ի հրապարակած վիճակագրությունը։

Դա վկայում է Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումից հետո բանկերի ֆինանսավորման հետ կապված խնդիրների սրման մասին, նշում է գործակալությունը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ $111 միլիարդ։

Մարտի 8-15-ը FRS-ի տրամադրած միջոցներից $152.85 միլիարդը բաժին է ընկել բանկերի իրացվելիությանն աջակցելու ավանդական մեխանիզմին, եւս $11,9 միլիարդ բանկերը ստացել են շտապ ֆինանսավորման ծրագրի (BTFP) շրջանակում, որը գործարկվել է մարտի 12-ին:



Կարճաժամկետ փոխառությունները տրամադրվել են FRS-ի երկու պահուստային ֆոնդերի միջոցով եւ կապված են ավանդներից գումարների արտահոսքի հետ Կալիֆոռնիայի SVB-ի եւ Նյու Յորքի Signature Bank-ի փակումից հետո: Եվս $142,8 միլիարդի փոխառու միջոցներ է տրամադրվել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից SVB-ի եւ Signature Bank-ի միջնորդ բանկերին:
Դիտում՝ 10290

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW