Ամերիկացի ռեփեր եւ դերասան Սնուփ Դոգը դարձել է բլոկչեյնի վրա հիմնված ուղիղ հեռարձակումների համար նախատեսված Shiller անվանումը կրող հավելվածի համահիմնադիրներից մեկը: Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով նախագծի թիմի հաղորդագրությունը, հավելվածի գործարկումը նախատեսված է 2023 թվականի ապրիլին։Հավելվածի նպատակն է օգտագործել Web3 տեխնոլոգիաները հոսքային աուդիոն եւ վիդեոն ինտերակտիվ փոխանցման համար։ Գործիքը թույլ կտա բովանդակություն ստեղծողներին կառավարել եւ մոնետիզացնել այն՝ առանց միջնորդների մասնակցության: Նրանք նաեւ կկարողանան ստեղծել իրենց սեփական տոկենները եւ հեռարձակման թվային անցագրերը:Երաժիշտները եւ տեսանյութերի հեղինակները կկարողանան կրիպտոարժույթներով վարձատրություն ստանալ՝ բովանդակությանը հասանելիություն տրամադրելու համար, ինչպես նաեւ թեյավճարներ եւ նվերներ ընդունել լսարանից: Հարթակում հնարավոր կլինի նաեւ առաջ մղել այլ կայքերում վաճառքի համար տեղադրված սեփական պրոդուկտները։«Այս հավելվածը եզակի միջոց է հեղինակների համար՝ շփվելու լսարանի հետ եւ մոնետիզացնելու բովանդակությունը»,- հայտարարել է Սնուփ Դոգը։Նշվում է, որ ռեփերը մասնակցում է տարբեր կրիպտո նախագծերի։ Սնուփ Դոգի անունն առաջին անգամ առնչվել է կրիպտոարժույթի հետ 2013 թվականին: Երգիչը թվիթ էր հրապարակել, որտեղ առաջարկել էր գնել իր X նոր ալբոմը բիթքոիններով։ Սկզբում բոլորը կարծեցին, որ դա հերթական կատակն է, սակայն BitPay-ի եւ Coinbase-ի ռեթվիթներից հետո պարզ դարձավ, որ առաջարկը միանգամայն իրական է։ 2017 թվականին Դոգը դարձավ Robinhood առցանց բրոքերի ներդրող: 2018 թվականից նա համագործակցում է Ripple-ի հետ։ Վերջերս նա դարձավ նաեւ Roobet կրիպտո խաղատան գործընկերը։ Մարտի 1-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Սնուփ Դոգի 30-ամյա շոու բիզնեսի փորձը համատեղելով Roobet-ի նորարարության հետ՝ գործընկերները կիրականացնեն «իսկական հեղափոխություն առցանց ժամանցի ոլորտում»: Tweet Դիտում՝ 8267