Անշարժ գույքը կորցրած շուռնուխցիներն ու որոտանցիները կշարունակեն օգնություն ստանալ

02.03.2023 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օգնություն #Սյունիք #Շուռնուխ #Որոտան
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչեւ հուլիսը՝ ներառյալ։

Կառավարության որոշմամբ՝ միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչեւ 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) եւ ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։

Ըստ հիմնավորման՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թ. սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել եւ վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը:

Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները եւս երկարաձգել:
Դիտում՝ 4963

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW