Ապրիլին Ճապոնիան կգործարկի պիլոտային ծրագիր՝ փորձարկելու կենտրոնական բանկի թվային արժույթի (Central Bank Digital Currency - CBDC) սեփական տարբերակի համակարգը։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի Բանկի գործադիր տնօրեն Շինիչի Ուչիդան։ Ազգային արժույթով փորձարկումների նոր փուլին անցումը տեղի կունենա CBDC-ների հայեցակարգի ստուգումներից ավելի քան երկու տարի հետո:Փորձնական ծրագրի առաջին նպատակը CBDC-ի՝ երկրի գործող ֆինանսական համակարգում ինտեգրման տեխնիկական իրագործվելիությունն է: Կենտրոնական բանկը փորձելու է ապահովել ազգային արժույթի փոխկապակցումը ԿԲ համակարգի, միջնորդների, վերջնական օգտագործողների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։Ծրագրի երկրորդ նպատակը CBDC համակարգի տեխնոլոգիական եւ ֆունկցիոնալ բարելավումն է՝ հաշվի առնելով մասնավոր ընկերությունների հմտություններն ու փորձը։ Այս նպատակին հասնելու համար կարգավորիչը կստեղծի «CBDC ֆորում» եւ կհրավիրի մանրածախ վճարումներով կամ հարակից տեխնոլոգիաներով զբաղվող մասնավոր ձեռնարկություններին մասնակցելու այդ գործընթացում:Փորձարկման շրջանակում մանրածախ վաճառողների եւ սպառողների միջեւ իրական գործարքներ դեռեւս չեն նախատեսվում: Թեստային միջավայրում կիրականացվեն միայն իմիտացիոն գործարքներ:Առաջարկում ենք վերհիշել կենտրոնական բանկերի թվային արժույթներին վերաբերող Banks.am-ի վերջին հրապարակումները․- Ապրիլի 1-ից կմեկնարկի թվային ռուբլով իրական գործարքների փորձարկումը- Էմիրությունները կթողարկեն ազգային թվային արժույթ- Bank of America․ CBDC-ները կարող են հեղափոխել գլոբալ ֆինանսական համակարգը- Մեկնարկել է թվային ռուփիի մանրածախ օգտագործման փորձնական նախագիծը- «Չինական թվային արժույթն ուղղակի վտանգ է ներկայացնում ԱՄՆ դոլարի գերակայությանը» Tweet Դիտում՝ 5573