«Չինական թվային արժույթն ուղղակի վտանգ է ներկայացնում ԱՄՆ դոլարի գերակայությանը»
22.11.2022 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ smartshanghai.com

Ուորշը նշել է, որ Չինաստանը շարունակում է արժանի մրցակցություն ապահովել ԱՄՆ-ին, եւ թվային յուանի գործարկումը դրա եւս մեկ ապացույցն է։ «Ամերիկյան քաղաքական ղեկավարությունը պետք է ուշադիր ուսումնասիրի այն, ինչ տեղի է ունենում եւ դրան ի պատասխան ստեղծի դոլարի ուժեղացված ձեւը, որը կծառայի ազգային շահերին»,- Ուորշի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը:
Նրա խոսքով՝ դոլարն այժմ ունի ամենաուժեղ դիրքը 2002 թվականից ի վեր՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում այն ավելի քան 10%-ով ամրապնդել է իր փոխարժեքը հիմնական արժույթների, այդ թվում՝ յուանի նկատմամբ: Բայց ամերիկյան իշխանությունները պետք է ճիշտ կերպով վերաբերվեն դոլարի ուժին։
Նա կարծում է, որ չինական թվային արժույթը (e-CNY) կդառնա Չինաստանի Ժողովրդական բանկի, ֆինանսական ընկերությունների եւ օտարերկրյա հաստատությունների միջեւ խոշոր փոխանցումների մեծ մասի տեխնոլոգիական հիմքը:
«Եթե օտարերկրյա ընկերությունը ցանկանում է պահպանել հասանելիությունը չինական հսկայական շուկային, նա ստիպված կլինի բիզնես վարելիս օգտագործել այս թվային արժույթը եւ դրա մեծածախ վճարային ցանցը: Ամբողջական ներդրման դեպքում e-CNY-ը կդառնա նաեւ մանրածախ հաշվարկների գերակշռող ձեւը, եւ ժամանակի ընթացքում անձնական ֆինանսական գործարքների մեծ մասը կիրականացվի դրա միջոցով: Չինաստանի իշխանությունները գործարքներին եւ կառավարության հրահանգների կատարմանը հետեւելու հզոր գործիք կունենան»,- պարզաբանել է վերլուծաբանը:
Նյութում ընդգծվում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը եւ Ֆինանսների նախարարությունը պետք է հրաժարվեն իրենց դանդաղ գործելու վարքագծից այն ժամանակ, երբ Չինաստանը արագորեն ստեղծում է թվային դրամաֆինանսական նոր ճարտարապետություն: Ամերիկայի խոշոր առեւտրային գործընկերները, դժվար թե, սպասեն, որ ԱՄՆ իշխանությունները ստանձնեն «աստիճանական բարեփոխումների» իրականացումը։ Ուորշը նշել է, որ գործերի ներկայիս վիճակը անբավարար է եւ չի կարող երկար պահպանվել, ու Վաշինգտոնը պետք է ստեղծի չինական թվային յուանի դոլարային պատճենը։
Վերլուծաբանը եզրափակել է, որ արժույթը լիակատար գերիշխում է միայն սահմանափակ ժամանակ եւ նոր թվային դոլարը, անշուշտ, կարող է ամրապնդել Ամերիկայի դիրքերը՝ որպես համաշխարհային տնտեսական համակարգի առաջատար:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: