Ապրիլի 1-ից կմեկնարկի թվային ռուբլով իրական գործարքների փորձարկումը
17.02.2023 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cbr.ru

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։
«Ապրիլի 1-ից մենք նախատեսում ենք թվային ռուբլու նախագիծը գործարկել պիլոտային փուլի շրջանակում․ սկզբում՝ «փոխանցումներ ֆիզիկական անձանց միջեւ» եւ «վճարումներ առեւտրային ու սպասարկման ձեռնարկություններում» գործարքների մասով»,- ասել է նա:
Սկորոբոգատովան ընդգծել է, որ փորձնական նախագիծն ընթանալու է իրական գործարքների եւ իրական հաճախորդների վրա, սակայն գործարքների եւ հաճախորդների թիվը սահմանափակ է լինելու։ Նախագծում ներառված է 13 բանկ, որոնք «տեխնիկապես արդեն հաստատել են իրենց պատրաստակամությունը»։
Ավելի վաղ ՎՏԲ-ի նախագահի - վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պեչատնիկովը տեղեկացրել էր, որ բանկը 2023 թվականին նախատեսում է թվային ռուբլով գործարքների փորձարկում իրականացնել վարկային հաստատության աշխատակիցների շրջանում։
«Այս տարի մենք պատրաստվում ենք փորձարկել Friends & Family ձեւաչափը, այսինքն՝ գործարքները մեր բանկի աշխատակիցների հետ․ նրանք գործնականում կսկսեն վճարել թվային ռուբլով»,- ասել էր բանկիրը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: