ՎՏԲ-ն աշխատակիցների շրջանում թվային ռուբլով գործարքներ կփորձարկի
14.02.2023 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ investor.bg

«Թվային ռուբլու գործարկման հարցում ՎՏԲ-ն նախնական ժամկետներից արագ է շարժվում: Մենք փորձարկեցինք թվային ռուբլով գործարքները եւ թվային ռուբլով թվային ֆինանսական ակտիվների գնումը: Այս տարի մենք պատրաստվում ենք փորձարկել Friends & Family ձեւաչափը, այսինքն՝ գործարքները մեր բանկի աշխատակիցների հետ․ նրանք գործնականում կսկսեն վճարել թվային ռուբլով»,- բանկիրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Պեչատնիկովը հավելել է, որ բանկի հաճախորդները կկարողանան անկանխիկ ռուբլին փոխարկել թվային ռուբլու 2024 թվականին։ «Տեխնոլոգիան ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, այն կլինի հասկանալի եւ հաճախորդներից հատուկ ուսուցում չի պահանջի»,- վստահեցրել է նա։
Ռուսաստանի Բանկի (ԿԲ) նախագահ Էլվիրա Նաբիուլինան անցած տարի հայտարարել էր, որ ԿԲ-ն «ակտիվորեն առաջ կմղի անդրսահմանային հաշվարկների հնարավորությունը»՝ թվային ռուբլու կիրառմամբ։
Նա ընդգծել էր, որ ռուսաստանյան շատ բանկեր ցանկանում են մասնակցել եւ ակտիվորեն մասնակցում են փորձարկմանը։ ԿԲ ղեկավարը հավելել էր, որ 2023 թվականին նախատեսվում է աստիճանաբար սկսել թվային ռուբլին շրջանառության մեջ մտցնել։
«Հաջորդ տարի մենք կսկսենք սահմանափակ չափով առանձին տեսակի գործարքներ իրականացնել, որպեսզի հետագայում աստիճանաբար սկսենք այն շրջանառության մեջ մտցնել»,- ասել էր Նաբիուլինան։
Միաժամանակ, ինչպես կարծում են Yakov & Partners ընկերության (ՌԴ-ում McKinsey-ի նախկին ստորաբաժանում) վերլուծաբանները, Ռուսաստանում թվային ռուբլու գործարկումը կարող է բանկերի համար հանգեցնել կորուստների, իսկ ռիթեյլերներին՝ ընդհակառակը, տասնյակ միլիարդավոր ռուբլու եկամուտ բերել։
Նրանց կարծիքով՝ թվային ռուբլին, որը մշակվում է Ռուսաստանի Բանկի կողմից, կարող է տեղ գրավել ներքին մանրածախ վճարումների շուկայում՝ մասամբ խլելով բանկային քարտերով հաշվարկների մասնաբաժինը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: