Նաբիուլինա. Թվային ռուբլին կօգտագործվի անդրսահմանային հաշվարկներում
08.09.2022 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kpcdn.net

Ռուսաստանի Բանկը (ԿԲ) «ակտիվորեն առաջ կմղի անդրսահմանային հաշվարկների հնարավորությունը»՝ թվային ռուբլու կիրառմամբ, հայտարարել է ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։
RBC-ի փոխանցմամբ՝ նա մասնակցել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի ֆիլմում՝ նվիրված ՌԴ ֆինանսների նախարարության 220-ամյակին։
Նաբիուլինան ընդգծել է, որ ռուսաստանյան շատ բանկեր ցանկանում են մասնակցել եւ ակտիվորեն մասնակցում են փորձարկմանը։ Կարգավորիչի ղեկավարը հավելել է, որ 2023 թվականին նախատեսվում է աստիճանաբար սկսել թվային ռուբլին շրջանառության մեջ մտցնել։
«Հաջորդ տարի մենք կսկսենք սահմանափակ չափով առանձին տեսակի գործարքներ իրականացնել, որպեսզի հետագայում աստիճանաբար սկսենք այն շրջանառության մեջ մտցնել»,- նշել է Նաբիուլինան։
Այս տարվա հունիսին ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան նշել էր, որ կմշակվի թվային ռուբլու անդրսահմանային փոխգործակցությունը այլ երկրների թվային արժույթների հետ, ինչը ռուսաստանյան ֆինանսական համակարգն ավելի անկախ կդարձնի:
«Իմ կարծիքով, երեք տարվա հորիզոնում ազգային թվային արժույթը կհայտնվի իրեն հարգող բոլոր երկրներում։ Եվ այս ուղղությամբ էլ մեզ անհրաժեշտ կլինի անդրսահմանային համագործակցություն կառուցել։ Ուստի մենք պարտադիր պետք է պատրաստ լինենք որքան հնարավոր է շուտ: Սա նաեւ լուծում է SWIFT-ից անջատվելու հարցը, քանի որ նման ինտեգրման դեպքում SWIFT-ն այլեւս պետք չի լինի»,- ասել էր Սկորոբոգատովան։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: