«3 տարվա հորիզոնում ազգային թվային արժույթը կհայտնվի իրեն հարգող բոլոր երկրներում»

23.06.2022 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #Օլգա Սկորոբոգատովա #թվային ռուբլի
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) մինչեւ 2023 թվականի ավարտը կմշակի թվային ռուբլու ներդրման ճանապարհային քարտեզը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տեղեկացրել է ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։

«Հաջորդ տարին մեզ համար շատ կարեւոր է լինելու։ Մենք պետք է փորձ ձեռք բերենք՝ հաղթահարելով խոչընդոտները։ Իրական գործարքների վրա փորձարկումը մեզ հնարավորություն կտա հասկանալու՝ ինչն է պետք շտկել, ինչը լրամշակել, ինչը փոխել»,- ասել է նա։

Սկորոբոգատովան նշել է, որ բացի բանկերից, թվային ռուբլու փորձարկման նկատմամբ հետաքրքրություն 1 ցուցաբերել մի քանի ոչ ֆինանսական կառույց։

«Պիլոտային խմբում այժմ 12 բանկ ունենք։ Եվս երեքը ցանկանում 1 միանալ, դրան էլ գումարած՝ մի քանի դիմում ենք ստացել ոչ ֆինանսական կազմակերպություններից: Ընթացիկ փուլի թեկուզ միջանկյալ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։ Փորձարկման բոլոր մասնակիցները տարբեր փուլերում են. ոմանք շատ ակտիվ են առաջ շարժվում եւ լրամշակում են իրենց համակարգերը, ոմանք ավելի դանդաղ են առաջ գնում։ Բայց փորձնական խմբի բանկերի կեսից ավելին առաջ են շարժվում շատ լավ տեմպերով, մենք տեղավորվում ենք նշված ժամկետներում։ Սա հաշվի է առնում մեր պլանների ճշգրտումը. իրական գործառնությունների և իրական հաճախորդների մասնակցությամբ փորձարկումները սկսել 2023 թվականի ապրիլից, այլ ոչ թե 2024 թվականին»,- նշել է նա:



Սկորոբոգատովայի խոսքով՝ կմշակվի նաեւ թվային ռուբլու անդրսահմանային փոխգործակցությունը այլ երկրների թվային արժույթների հետ, որը ռուսաստանյան ֆինանսական համակարգն ավելի անկախ կդարձնի:

«Իմ կարծիքով, երեք տարվա հորիզոնում ազգային թվային արժույթը կհայտնվի իրեն հարգող բոլոր երկրներում։ Եվ այս ուղղությամբ էլ մեզ անհրաժեշտ կլինի անդրսահմանային համագործակցություն կառուցել։ Ուստի մենք պարտադիր պետք է պատրաստ լինենք որքան հնարավոր է շուտ: Սա նաեւ լուծում է SWIFT-ից անջատվելու հարցը, քանի որ նման ինտեգրման դեպքում SWIFT-ն այլեւս պետք չի լինի»,- նշել է նա։
Դիտում՝ 6131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW