Ռուսաստանի Բանկը (ԿԲ) փորձնական հաճախորդների եւ մի քանի բանկերի հետ ռուբլու թվայնացման պիլոտային նախագիծ է իրականացնում, նախօրեին տեղեկացրել է ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։«Հիմա մեզ մոտ թեստային գործարքների պիլոտային նախագիծ է ընթանում՝ փորձնական հաճախորդների եւ 12 բանկերի մասնակցությամբ: Նշեմ, որ օրերս ստացել ենք մասնակցության եւս երկու հայտ, ինչը վկայում է, որ ֆինանսական շուկան, չնայած ծանր վիճակին եւ բազմաթիվ խնդիրներին, պատրաստ է ի դեմս բանկերի ռեսուրսներ ուղղել թվային ռուբլու փորձարկմանը»,- Սկորոբոգատովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Նա հավելել է, որ թեստավորմանը պատրաստ բանկերի ցանկն ընդլայնվում է, սակայն դրանց անունները դեռեւս չեն հրապարակվում։ «Մեր բանկերի ցուցակը դեռեւս փակ է։ Միաժամանակ, վերջիններս գիտեն, թե որն ինչ փուլում է գտնվում։ Այդ ցանկն ընդլայնվում է, եւ հիմա ես չէի ուզենա նշել բոլոր բանկերը: Դրանք, ինչպես ասացի, բավականին շատ են»,- ընդգծել է Օլգա Սկորոբոգատովան։ 26.05.2022 | 17:18 2023-ի գարնանը թվային ռուբլին կփորձարկվի բանկերի հաճախորդների շրջանում Հիշեցնենք, որ մայիսի վերջին Սկորոբոգատովան հայտարարել էր, որ ՌԴ Կենտրոնական բանկը նախատեսում է 2023 թվականի ապրիլին սկսել թվային ռուբլու փորձարկումը։«Թվային ռուբլու մասով մենք նախատեսում էինք իրական գործարքներում, իրական հաճախորդների շրջանում փորձարկումները սկսել 2024 թվականից: Հիմա, տեսնելով, թե ինչ տեմպերով ենք առաջ շարժվում, մեզ հետ փորձարկմանը մասնակցող բանկերի մեծ մասը գտնվում է դեռեւս թեստային գործարքների փուլում, ենթադրում ենք, որ հաջորդ տարվա ապրիլից կարող ենք սկսել փորձարկումն իրական հաճախորդների շրջանում եւ իրական գործարքներում»,- նշել էր նա: Tweet Դիտում՝ 3156