2023-ի գարնանը թվային ռուբլին կփորձարկվի բանկերի հաճախորդների շրջանում

26.05.2022 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլգա Սկորոբոգատովա #թվային ռուբլի
ՌԴ Կենտրոնական բանկը նախատեսում է 2023 թվականի ապրիլին սկսել թվային ռուբլու փորձարկումն իրական գործարքներում և բանկերի հաճախորդների շրջանում, հայտարարել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) առաջին փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան։

«Թվային ռուբլու մասով մենք նախատեսում էինք սկսել փորձարկումներն իրական գործարքներում, իրական հաճախորդների շրջանում 2024 թվականից: Այժմ, տեսնելով, թե ինչ տեմպերով ենք առաջ շարժվում՝ մեզ հետ փորձարկմանը մասնակցող բանկերի մեծ մասը գտնվում է դեռեւս թեստային գործարքների փուլում, մենք ենթադրում ենք, որ հաջորդ տարվա ապրիլից կարող ենք սկսել փորձարկումն իրական հաճախորդների շրջանում և իրական գործարքներում»,- Սկորոբոգատովայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը:

Նա նաեւ ընդգծել է, որ 2023 թվականի ապրիլից թվային ռուբլու փորձարկման շրջանակում Կենտրոնական բանկը ցանկանում է փորձել սմարթ պայմանագրերի օգտագործումը։

Oրերս ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաեւը տեղեկացրել էր, որ ԿԲ-ի հետ համատեղ պատրաստվում է թվային ռուբլու ներդրման մեծ ծրագիր եւ կարծիք էր հայտնել, որ թվային ռուբլին «խոստումնալից պատմություն է»։ «Մենք ցանկանում ենք, որ ռուբլին նույնպես թվային դառնա»,- ընդգծել էր Շադաեւը։

2020թ․ հոկտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկն իր զեկույցում ներկայացրել էր թվային ռուբլու հայեցակարգը։ Անցած տարվա դեկտեմբերին ՌԴ ԿԲ-ն տեղեկացրել էր, որ թվային ռուբլու հարթակի զարգացումը տեղի կունենա փուլերով՝ դրան միացած մասնակիցների շրջանակի եւ հասանելի գործարքների տեսակների աստիճանական ընդլայնմամբ։
Դիտում՝ 6834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW