Թվային ռուբլին շրջանառության մեջ դնելու լայնածավալ ծրագիր է պատրաստվում

17.05.2022 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մաքսուտ Շադաեւ #թվային ռուբլի
Ռուսաստանի Թվային զարգացման նախարարությունը եւ Կենտրոնական բանկը լայնածավալ ծրագիր են պատրաստում թվային ռուբլին շրջանառության մեջ դնելու նպատակով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին «Նոր հորիզոններ» դաշնային կրթական մարաթոնի շրջանակում հայտարարել է ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաեւը։

«ԿԲ-ի հետ համատեղ պատրաստում ենք թվային ռուբլու ներդրման մեծ ծրագիր»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ թվային ռուբլին «խոստումնալից պատմություն է»։ «Մենք ցանկանում ենք, որ ռուբլին նույնպես թվային դառնա»,- ընդգծել է Շադաեւը։

2020թ․ հոկտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկն իր զեկույցում ներկայացրել էր թվային ռուբլու հայեցակարգը. այն կունենա թվային եզակի կոդ, որը կպահվի հատուկ էլեկտրոնային դրամապանակում, իսկ թվային ռուբլու փոխանցումը մեկ օգտատիրոջից մյուսին տեղի կունենա թվային կոդը մեկ էլեկտրոնային դրամապանակից մյուսը տեղափոխելու տեսքով: Թվային ռուբլու թողարկումը կիրականացնի Ռուսաստանի Բանկը։ Գումարի սեփականատերերը կկարողանան ռուբլին ազատորեն մի ձեւից փոխանցել մյուսի:



Անցած տարվա դեկտեմբերին ՌԴ ԿԲ-ն տեղեկացրել էր, որ թվային ռուբլու հարթակի զարգացումը տեղի կունենա փուլերով՝ դրան միացած մասնակիցների շրջանակի եւ հասանելի գործարքների տեսակների աստիճանական ընդլայնմամբ։

Հարթակի փորձարկման առաջին փուլը կգործարկվի 2022 թվականին, որի շրջանակում կմիանան վարկային հաստատությունները եւ կիրականացվեն C2C գործարքները (սպառողից մինչեւ սպառող): Փորձարկման երկրորդ փուլը ենթադրում է Դաշնային գանձապետարանի միացումը եւ սմարթ պայմանագրերի գործառույթների իրականացումը, ինչպես նաեւ սպառողները բիզնեսի հետ (C2B), բիզնեսը բիզնեսի հետ (B2B), բիզնեսը պետության հետ (B2G) գործարքները եւ այլն:

Դրանից հետո Ռուսաստանի բանկը մտադիր է միացնել ֆինանսական միջնորդներին, ֆինանսական ենթակառուցվածքը (բորսաներ, բրոքերներ, մարքետփլեյսեր, ապահովագրական ընկերություններ եւ այլն), ինչպես նաեւ ներդնել օֆլայն ռեժիմ եւ ապահովել թվային ռուբլու փոխանակումն արտարժույթով ու ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից դրամապանակների բացման հնարավորություն:
Դիտում՝ 5171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW