Թվային ռուբլու հարթակի նախատիպի ձեւավորման հետագա փուլերում Ռուսաստանի բանկը (ԿԲ) նախատեսում է ներդնել արտարժույթով դրա փոխանակման հնարավորությունը:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է 2022-2024թթ. համար ֆինանսական շուկայի թվայնացման հիմնական ուղղությունների նախագծում։Թվային ռուբլու հարթակի զարգացումը տեղի կունենա փուլերով՝ դրան միացած մասնակիցների շրջանակի եւ հասանելի գործարքների տեսակների աստիճանական ընդլայնմամբ, նշել են ԿԲ-ում։Հարթակի փորձարկման առաջին փուլը կգործարկվի 2022 թվականին, որի շրջանակում կմիանան վարկային կազմակերպությունները եւ կիրականացվեն C2C գործարքները (սպառողից մինչեւ սպառող): Փորձարկման երկրորդ փուլը ենթադրում է Դաշնային գանձապետարանի միացումը եւ սմարթ պայմանագրերի գործառույթների իրականացումը, ինչպես նաեւ սպառողները բիզնեսի հետ (C2B), բիզնեսը բիզնեսի հետ (B2B), բիզնեսը պետության հետ (B2G) գործարքները եւ այլն: 14.09.2021 | 09:58 Ռուսաստանի ԿԲ-ն խոչընդոտ չի տեսնում թվային ռուբլու ներդրման համար Դրանից հետո Ռուսաստանի բանկը մտադիր է միացնել ֆինանսական միջնորդներին, ֆինանսական ենթակառուցվածքը (բորսաներ, բրոքերներ, մարքետփլեյսեր, ապահովագրական ընկերություններ եւ այլն), ինչպես նաեւ ներդնել օֆլայն ռեժիմ եւ ապահովել թվային ռուբլու փոխանակումն արտարժույթով ու ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից դրամապանակների բացման հնարավորություն: Tweet Դիտում՝ 5051