Ռուսաստանի ԿԲ-ն խոչընդոտ չի տեսնում թվային ռուբլու ներդրման համար

14.09.2021 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի ԿԲ #թվային ռուբլի #Օլգա Սկորոբոգատովա

Ռուսաստանի Բանկը (ԿԲ) խոչընդոտ չի տեսնում թվային ռուբլու ներդրման համար, կսկսի փորձարկել այն 2022 թվականի հունվարին, ինչպես նախապես պլանավորված էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը:

«Ռուսաստանի Բանկը նախատեսում է սկսել թվային ռուբլու հարթակի նախատիպի փորձարկումը 2022 թվականի հունվարից, ինչպես պլանավորված էր այս գարնանը հրապարակված հայեցակարգով: Ներկայումս հարթակն ակտիվորեն մշակվում է: Առայժմ մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում թվային ռուբլու ներդրման համար»,- Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովայի խոսքերն է մեջբերում ԿԲ մամուլի ծառայությունը:



Ըստ Կենտրոնական բանկի՝ փորձարկումը տեղի կունենա մի քանի փուլով եւ նախատեսում է տարբեր սցենարներ ու տարբեր տեսակի գործարքներ: Այս փորձնական արդյունքների հիման վրա կմշակվի թվային ռուբլու ներդրման ճանապարհային քարտեզը, ինչպես նաեւ կիրականացվեն օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ:

«Թվային ռուբլու հարթակը վճարային նոր ենթակառուցվածք է՝ եզակի իր որակներով եւ գործառույթներով: Սա Ռուսաստանի Բանկի առանցքային նախագծերից մեկն է: Այդ իսկ պատճառով արդեն այսօր մենք այն ներառել ենք 2030 թվականի ռազմավարության մեջ»,- ընդգծել են ԿԲ-ում:

Նշվում է, որ Ռուսաստանի Բանկի կողմից թողարկվող թվային ռուբլու՝ փողերի երրորդ ձեւի  գործարկումը կդառնա մինչեւ 2030 թվականը թվայնացման բնագավառում առանցքային նախագծերից մեկը։

Դիտում՝ 2077

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW