Տնտեսությունն առցանց տիրութ տեղափոխելու հետ մեկտեղ թվային արժույթները կդառնան ֆինանսական համակարգերի, այդ թվում՝ Ռուսաստանի ապագան:Այս մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան CNBC-ին տված հարցազրույցում:«Արագ և էժան վճարային համակարգերի անհրաժեշտություն կա, և կենտրոնական բանկերի թվային արժույթները կարող են լրացնել այդ բացը: Կարծում եմ, սա ապագա է մեր ֆինանսական համակարգի համար, քանի որ այն փոխկապակցված է թվային տնտեսության զարգացման հետ»,- ասել է Էլվիրա Նաբիուլինան: 08.04.2021 | 15:17 Թվային ռուբլու հայեցակարգն աջակցություն է ստացել ՌԴ բանկերի 84%-ի կողմից Banks.am-ը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին Ռուսաստանին Կենտրանական բանկը ներկայացրեցրեց թվային ռուբլու հայեցակարգը, որն աջակցություն ստացավ նախագծի քննարկմանը մասնակցած բանկերի 84%-ի կողմից:Թվային ռուբլու համար նախատիպային հարթակի ստեղծումը նախատեսվում է 2021-ի դեկտեմբերին, 2022-ի հունվարին կսկսվի նախագիծը գործարկելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակումը: Նախագծի փորձարկումը նախատեսվում է 2022-ին: Փորձարկման արդյունքների հիման վրա կձեւավորվի թվային ռուբլու հարթակի ներդրման «ճանապարհային քարտեզ»:Թվային ռուբլու հայեցակարգն ամբողջությամբ ներկայացված է այս հղումով (ռուսերեն լեզվով): Tweet Դիտում՝ 1713