Թվային ռուբլու հայեցակարգն աջակցություն է ստացել ՌԴ բանկերի 84%-ի կողմից

08.04.2021 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի բանկ #թվային ռուբլի
Ռուսաստանի բանկը (ԿԲ) կողմորոշվել է թվային ռուբլու ներդրման մոդելի հարցում՝ այն աջակցություն է ստացել նախագծի քննարկմանը մասնակցած բանկերի 84%-ի կողմից:

Հայեցակարգը մամուլի ասուլիսի ընթացքում այսօր ներկայացրել են ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան եւ փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինը, հաղորդում է RBC-ն:

- Թվային ռուբլին թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից եւ պահվելու է Ռուսաստանի բանկի էլեկտրոնային դրամապանակներում: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կկարողանան օգտագործել փողի նոր ձեւը իրենց բանկերի միջոցով, որոնք հանդես կգան որպես միջնորդ. նրանք հաճախորդներ կներգրավեն եւ կհամագործակցեն նրանց հետ, կբացեն եւ կհամալրեն հաճախորդների դրամապանակները, կկատարեն փոխանցման պատվերներ, ինչպես նաեւ կիրականացնեն փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ընթացակարգեր:

- Հաճախորդները հասանելիություն կստանան սեփական թվային դրամապանակին իրենց սպասարկող բանկի ցանկացած բջջային հավելվածից: Օֆլայնում թվային ռուբլով հաշվարկներ կատարելու համար կստեղծվի երկրորդ թվային դրամապանակը՝ անմիջապես հաճախորդի բջջային սարքի վրա: Այն համալրելու համար հավելվածում եղած դրամապանակից անհրաժեշտ կլինի թվային գումար փոխանցել, ապա՝ վճարել: Միջոցներ ստացողը նույնպես փոխանցում է դրանք իր օֆլայն դրամապանակից առցանց դրամապանակ:

- Թվային ռուբլու հարթակը, որի վրա կիրականացվի թվային արժույթի թողարկումը եւ դրամապանակների բացման գործընթացը, կունենա հիբրիդային մոդել եւ բաղկացած կլինի կենտրոնացված համակարգի եւ բաշխված ռեեստերների բաղադրիչներից:

Թվային ռուբլու համար նախատիպային հարթակի ստեղծումը նախատեսվում է 2021-ի դեկտեմբերին, 2022-ի հունվարին կսկսվի նախագիծը գործարկելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակումը: Նախագծի փորձարկումը նախատեսվում է 2022-ին: Փորձարկման արդյունքների հիման վրա կձեւավորվի թվային ռուբլու հարթակի ներդրման «ճանապարհային քարտեզ»:

Թվային ռուբլու հայեցակարգն ամբողջությամբ ներկայացված է այս հղումով (ռուսերեն լեզվով):
Դիտում՝ 3292
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW