IDsalary եւ IDsalary+. Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ

16.02.2021 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idsalary #IDsalary+
IDBank-ը գործարկում է աշխատավարձային նոր փաթեթներ, որոնք հնարավորություն կտան ստանալ աշխատավարձը IDBank-ի միջոցով եւ ունենալ բանկի մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն․

- Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով,
- Կանխիկացում IDBank-ի բանկոմատներից առանց միջնորդավճարի,
- Արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար,
- 20% զեղչ բանկի պահատեղերի վարձակալության համար եւ շատ ավելին։

«IDsalary+ փաթեթին միանալու դեպքում, ի թիվս վերոնշյալ արտոնությունների, հաճախորդները ստանում են եւս մեկ մեծ առավելություն․ այսպես՝ փաթեթը ներառում է նաեւ ֆինանսական ապահովագրություն։ Այսինքն, գործազրկության, դժբախտ պատահարի հետեւանքով աշխատունակության կորստի կամ մի շարք այլ կրիտիկական դեպքերում հաճախորդին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Ապահովագրության պայմանները՝ ըստ ապահովագրական ընկերության  սահմանած պայմանների»,- հայտնել են բանկում։

IDsalary եւ IDsalary+ աշխատավարձային փաթեթներին միանալու համար անհրաժեշտ է․

- Լրացնել հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ բանկի մասնաճյուղում,
- Ստանալ IDBank-ի՝ քո նախընտրած քարտը,
- Տրամադրել Հաշվապահական հաշվառման բաժնին քարտիդ տվյալները եւ ստանալ աշխատավարձդ IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային փաթեթի լայն առավելություններից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 23349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW