Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Կենտրոնական բանկը (CBUAE) կթողարկի թվային արժույթ (Central Bank Digital Currency - CBDC):RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է կարգավորիչի հաղորդագրության մեջ՝ նվիրված «Ֆինանսական ենթակառուցվածքի փոխակերպման ծրագրի» (FIT ծրագիր) մեկնարկին, որն ուղղված է ֆինանսական ծառայությունների ոլորտի թվայնացման արագացմանը։Ծրագիրը ներառում է մի քանի առանցքային նախաձեռնությունների իրականացում։ Առաջին փուլում ԱՄԷ-ն նախատեսում է ստեղծել ներքին քարտերի համակարգ (Card Domestic Scheme), գործարկել ակնթարթային վճարումների հարթակ (Instant Payments Platform) եւ թողարկել CBDC անդրսահմանային եւ ներքին օգտագործման համար։Կարգավորիչի փոխանցմամբ՝ դա կընդլայնի ֆինանսական հասանելիությունը, կբարձրացնի վճարումների անվտանգությունն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ կմոտեցնի երկիրը «անկանխիկ հասարակություն» դառնալու նպատակին։FIT ծրագրի հաջորդ փուլում երկրում կմշակվի եւ կներդրվի թվային ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆինանսական ամպային ծառայություն (Financial Cloud), eKYC համակարգ (Know Your Customer) եւ այլ հարթակներ։ Փաստաթղթի համաձայն՝ FIT ծրագրի շրջանակում նախաձեռնությունների իրականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ 18.01.2023 | 10:04 Bank of America․ CBDC-ները կարող են հեղափոխել գլոբալ ֆինանսական համակարգը ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of America-ն (BofA), վերջերս հրապարակել էր հետազոտություն՝ հայտարարելով, որ կենտրոնական բանկերի թվային արժույթները (CBDC) դրամական եւ վճարային համակարգերի բնական էվոլյուցիան են։«CBDC-ները չեն փոխում փողի սահմանումը, սակայն, ամենայն հավանականությամբ, կփոխեն այն, թե ինչպես կիրականացվեն փոխանցումներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Կենտրոնական բանկերի թվային արժույթները ներուժ ունեն հեղափոխելու համաշխարհային ֆինանսական համակարգը՝ դառնալով փողի պատմության մեջ ամենակարեւոր տեխնոլոգիական ձեռքբերումը»,- գրել էին BofA-ի տնտեսագետները: Tweet Դիտում՝ 4572