Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է «Տարածաշրջանային տնտեսության հեռանկարներ» թարմացված կանխատեսումը:Կանխատեսման համաձայն՝ 2023 թվականին բանկի ներկայության տարածաշրջաններում տնտեսությունը կաճի 2,1%-ով։ Սեպտեմբերին այս ցուցանիշը կանխատեսվում էր 3%-ի մակարդակում։Աճի կանխատեսումներն իջեցվել են այն 36 երկրների կեսից ավելիում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը: «Գազի բարձր գները եւ պահպանվող գնաճը շարունակում են ազդել տնտեսական հեռանկարների վրա»,- նշված է զեկույցում։Ակնկալվում է, որ 2024 թվականին բանկի ներկայության տարածաշրջաններում աճի տեմպերը կաճեն մինչեւ 3,3%:«Արեւելյան Եվրոպան (առանց Ուկրաինայի) եւ Կովկասը 2022 թվականին գերազանցեցին սպասելիքները՝ շնորհիվ Հայաստանում եւ Վրաստանում բարձր աճի։ Այնուամենայնիվ, սպասվում է, որ 2023 թվականին աճը կդանդաղի մինչեւ 2,7%, իսկ 2024 թվականին չափավոր կարագանա մինչեւ 3,6%»,- ասված է ՎԶԵԲ-ի զեկույցում:ՎԶԵԲ-ի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 4%, իսկ 2024 թվականին՝ 4,8%։Վրաստանում, ըստ բանկի գնահատականների, տնտեսությունն այս տարի կաճի 5%-ով, իսկ 2024 թվականին՝ 5,3%-ով։ Ադրբեջանում աճը կկազմի համապատասխանաբար 2,5% եւ 2,7%։ Tweet Դիտում՝ 104074