JPMorgan-ի ղեկավարը զգուշացրել է՝ դեֆոլտը կարող է «կործանել ԱՄՆ-ի ապագան»

09.02.2023 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan #Ջեյմի Դայմոն #դեֆոլտ
JPMorgan Chase & Co-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը (Jamie Dimon) Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ տնտեսության համար դեֆոլտի անթույլատրելիության մասին։

Ամերիկյան խոշորագույն բանկի ղեկավարի խոսքով՝ երկրին սպառնում է դեֆոլտ՝ պետական պարտքի մակարդակի առավելագույն սահմանաչափի չլուծված խնդրի պատճառով. եթե առաստաղը չբարձրացվի, հետեւանքներն «աղետալի» կլինեն։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ դեֆոլտ տեղի ունենա: Դա անուղղելի վնաս կհասցնի Ամերիկային եւ կկործանի երկրի ապագան»,- Դայմոնի խոսքերն է մեջբերում RBC-ն։

JPMorgan-ի ղեկավարն անդրադարձել է նաեւ բարձր գնաճի ընթացիկ խնդրին։ Դայմոնը կարծում է, որ չի կարելի վաղաժամ հաղթանակ հայտարարել, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) կբարձրացնի տոկոսադրույքը 5%-ից ավելի, եթե գները շարունակեն աճել։ Հաջող տնտեսական ցուցանիշներով մեկ ամիսը բավարար չէ, կարծում է բանկիրը։ «FRS-ի համար լրիվ տրամաբանական է հասնել 5%-ի եւ մի փոքր սպասել»,- ասել է Ջեյմի Դայմոնը:



Հունվարին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ջեյմի Դայմոնը կարծիք էր հայտնել, որ վերջին ամիսներին գնաճի դանդաղումը եղել է ժամանակավոր գործոնների, այդ թվում՝ նավթի գների անկման եւ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով Չինաստանի տնտեսությունում առաջացած խնդիրների հետեւանք։ Նա նաեւ նշել էր այս տարի ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականության պահպանման մասին, սակայն չէր կենտրոնացել դրա վրա:

«Ես գիտեմ, որ ապագայում մեզ ռեցեսիաներ են սպասում, վերելքներ եւ անկումներ: Ես շատ ժամանակ չեմ ծախսում դրա մասին անհանգստանալու վրա: Ինչն ինձ, իսկապես, անհանգստացնում է, ապա դա պետական քաղաքականությունն է, որը վնաս է հասցնում ամերիկյան տնտեսության աճին»,- ասել էր JPMorgan-ի ղեկավարը:
Դիտում՝ 8478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW