ԱՄՆ-ում հիմնական տոկոսադրույքի միջակայքը բարձրացվել է 25 բազիսային կետով

02.02.2023 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #FRS #հիմնական տոկոսադրույք
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի միջակայքը 25 բազիսային կետով՝ տարեկան մինչեւ 4,5-4,75%: Սա առավելագույն ցուցանիշն է 2007 թվականից ի վեր․ այն ժամանակ ամերիկյան տնտեսությունը երկար ու խորը ռեցեսիայի եզրին էր։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ FRS-ն արձանագրել է սպառողական ծախսերի եւ արտադրության փոքր-ինչ աճ: Նշվում է նաեւ, որ վերջին ամիսներին աշխատատեղերի արագ աճ է նկատվում, իսկ գործազրկությունը մնում է ցածր: Գնաճը որոշ չափով թուլացել է, սակայն մնում է բարձր, ասված է FRS-ի հաղորդագրության մեջ:

Կարգավորիչը գտնում է, որ հիմնական տոկոսադրույքի հետագա բարձրացումը նպատակահարմար կլինի դրամավարկային քաղաքականության առումով՝ իջեցնելու գների աճը մինչեւ 2% նպատակային ցուցանիշը: FRS-ը նաեւ կշարունակի կրճատել գանձապետական, հիփոթեքային եւ այլ արժեթղթերի իր պահումները, ասված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 1-ի նիստի ընթացքում տոկոսադրույքի բարձրացումը ութերորդն էր անընդմեջ եւ ամենափոքրը 2022 թվականի մարտից ի վեր, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սկսեց դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլը (այն ժամանակ եւս տոկոսադրույքն աճեց 25 կետով՝ 2018 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ): Աճի տեմպերը երկրորդ անգամ անընդմեջ դանդաղեցին. եթե 2022 թվականի հունիս-նոյեմբերին կայացած նիստերում տոկոսադրույքն ամեն անգամ ավելանում էր 75 բազիսային կետով, ապա դեկտեմբերին՝ 50, այժմ՝ 25 կետով։
Դիտում՝ 7479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW