ԱՄՆ-ում տոկոսադրույքները կշարունակեն աճել կայուն հիմնական գնաճի պատճառով, կարծում է JPMorgan Chase & Co.-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը (Jamie Dimon):«Ես իսկապես գտնում եմ, որ տոկոսադրույքները կարող են գերազանցել 5%-ը, քանի որ կարծում եմ, որ հիմնական գնաճը դեռ բարձր է եւ չի իջնում բավականաչափ արագ»,- ասել է նա Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում CNBC-ին տված հարցազրույցում:ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն (FRS) անցած տարվա ընթացքում բարձրացրել էր տոկոսադրույքները գրեթե զրոյական մակարդակից մինչեւ 4,25-4,5%՝ ամենաբարձրը վերջին 15 տարվա ընթացքում: FRS-ի պաշտոնյաների գնահատականներով՝ այս տարվա ավարտին տոկոսադրույքի նպատակային միջակայքը կլինի 5-5,25% մակարդակում: Սակայն շուկան, ընդհանուր առմամբ, կասկածում է այս կանխատեսմանը եւ կարծում, որ FRS-ը կարող է ստիպված լինել տարվա երկրորդ կիսամյակում սկսել տոկոսադրույքների իջեցում:FRS-ի գործողություններն օգնեցին դանդաղեցնել գնաճի մակարդակը (CPI ինդեքսը) դեկտեմբերին մինչեւ 6,5%՝ նոյեմբերի 7,1%-ի դիմաց։ Իսկ հիմնական գնաճը (Core CPI ինդեքսը, որը հաշվի չի առնում պարենամթերքի եւ էներգակիրների գները) նախորդ ամիս կազմել էր 5,7%՝ նոյեմբերի 6%-ի դիմաց։Finmarket-ի փոխանցմամբ, Դայմոնը կարծում է, որ վերջին ամիսներին գնաճի դանդաղումը եղել է ժամանակավոր գործոնների, այդ թվում՝ նավթի գների անկման եւ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով Չինաստանի տնտեսությունում առաջացած խնդիրների հետեւանք։ Նա նաեւ նշել է այս տարի ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականության պահպանումը, սակայն չի կենտրոնացել դրա վրա:«Ես գիտեմ, որ ապագայում մեզ ռեցեսիաներ են սպասում, վերելքներ եւ անկումներ: Ես շատ ժամանակ չեմ ծախսում դրա մասին անհանգստանալու վրա: Ինչն ինձ, իսկապես, անհանգստացնում է, ապա դա պետական քաղաքականությունն է, որը վնաս է հասցնում ամերիկյան տնտեսության աճին»,- ասել է նա: 03.06.2022 | 15:20 JP Morgan-ի ղեկավարն ԱՄՆ-ում տնտեսական «փոթորիկ» է կանխատեսում Դեռեւս անցած տարվա ամռանը Դայմոնը զգուշացրել էր մոտալուտ տնտեսական «փոթորկի» մասին. «Գիտեք, ես ասում էի, որ ամպեր են կուտակվում, բայց հիմա այլ կերպ կասեմ՝ սա փոթորիկ է»:«Հիմա, կարծես, արեւ է շողշողում, ամեն ինչ լավ է։ Բոլորը կարծում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարող է ամեն ինչ կարգավորել: Բայց փոթորիկը հենց առջեւում է եւ շարժվում է ուղիղ մեզ վրա։ Մենք պարզապես դեռ չգիտենք՝ այն փոքր կլինի, թե դա կլինի գերփոթորիկ՝ «Սինդիի» կամ «Էնդրյուի» նման մի բան»,- զգուշացրել էր Դայմոնը՝ ընդգծելով, որ բանկերը պետք է նախապատրաստվեն առաջիկա ռեցեսիային: Tweet Դիտում՝ 7228