JP Morgan-ի ղեկավարն ԱՄՆ-ում տնտեսական «փոթորիկ» է կանխատեսում

03.06.2022 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#JP Morgan #Ջեյմի Դայմոն #ռեցեսիա
JP Morgan ֆինանսական կորպորացիայի ղեկավար Ջեյմի Դայմոնը (Jamie Dimon) զգուշացրել է մոտալուտ տնտեսական «փոթորիկի» մասին։

«Գիտեք, ես ասում էի, որ ամպեր են կուտակվում, բայց հիմա այլ կերպ կասեմ՝ սա փոթորիկ է»,- Դայմոնի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն:

Նրա խոսքով` առաջիկա ռեցեսիան բանկերի կողմից նախապատրաստություն է պահանջում։ «Ավելի լավ է` պատրաստվեք: JP Morgan-ը պատրաստվում է, եւ մենք շատ պահպանողական ենք լինելու մեր հաշվեկշռային հաշվետվությունների առումով»,- ասել է ֆինանսիստը։

«Հիմա, կարծես, արեւ է շողշողում, ամեն ինչ լավ է։ Բոլորը կարծում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարող է ամեն ինչ կարգավորել: Բայց փոթորիկը հենց առջեւում է եւ շարժվում է ուղիղ մեր վրա։ Մենք պարզապես դեռ չգիտենք՝ այն փոքր կլինի, թե դա կլինի գերփոթորիկ՝ «Սինդիի» կամ «Էնդրյուի» նման մի բան»,- ասել է Դայմոնը:

Նրա տվյալներով՝ ամերիկացի սպառողների ընթացիկ խնայողությունները կհերիքեն վեցից ինը ամիս, որից հետո նրանք կսկսեն տնտեսական դժվարությունների բախվել։

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ապրիլին նվազեցրեց 2022 թվականի համար ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը մինչեւ 3,7%՝ հունվարի 4%-ի համեմատ։ ԱՄՀ-ն, սակայն, չի կանխատեսում ԱՄՆ տնտեսության ռեցեսիա։

2023 թվականի վերջին, ըստ ԱՄՀ-ի կանխատեսման, Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն կաճի 2,3%-ով, այլ ոչ թե 2,6%-ով, ինչպես նախկինում ակնկալվում էր։ 2021 թվականի արդյունքներով՝ ԱՄՆ տնտեսությունն աճել է 5,7%-ով։
 
Capital Economics-ի վերլուծաբան Նիլ Շիրինգի (Neil Shearing) կանխատեսմամբ՝ այս տարվա երկրորդ կիսամյակում ԱՄՆ տնտեսությունը կդանդաղի, ընդ որում, երկարաժամկետ օգտագործման ապրանքները, սարքավորումները եւ անշարժ գույքը կլինեն ամենախոցելի ոլորտները:



Վերջերս Նյու Յորքի Թագավորական քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Բրայան Բրենբերգն (Brian Brenberg) ասել էր, որ էներգետիկ անցման հարցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը հանգեցրել են երկրում կրիտիկական իրավիճակի։ Նա նշել էր, որ, եթե այն հետագիծը, որով շարժվում է ամերիկյան տնտեսությունը, չփոխվի, եւ Բայդենը արմատական բարեփոխումներ չիրականացնի, ապա ԱՄՆ-ը կկանգնի ռեցեսիայի առջեւ։
Դիտում՝ 10112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW