Էներգետիկ անցման հարցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը հանգեցրել են երկրում կրիտիկական իրավիճակի։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Նյու Յորքի Թագավորական քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Բրայան Բրենբերգը (Brian Brenberg)։«Դրությունն ուղղակի հուսահատ է։ Մի պահ մտածեք՝ ԱՄՆ նախագահն ասում է, որ «մեր տնտեսությունը մտել է էներգետիկ անցման փուլ», սակայն միջին ամերիկացին պատասխանում է. «Իմ ուժերից վեր է այդ անցումը։ Ես կերթեւեկեմ այն մեքենայով, որը հիմա վարում եմ։ Եվ ես ամեն օր աշխատանքի եմ մեկնում մեկ տոննա կշռող դիզելային պիկապով, որովհետեւ չեմ կարող որեւէ այլ ավտոմեքենա ունենալ: Ես չունեմ այն, ինչին կարող եմ անցում կատարել»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։Նրա խոսքով՝ բենզինի գինը հարվածում է հասարակ ամերիկացիների գրպանին: Դա հանգեցնում է սպառողական ծախսերի կրճատման՝ երկրի տնտեսությունը զրկելով աճի կարեւորագույն գործոնից։«ԱՄՆ-ի տնտեսությունը հարյուր տոկոսով կախված է սպառողական ծախսերից, եւ եթե սպառողները շարունակեն հսկայական գումարներ ծախսել վառելիքի վրա, ապա նրանք պարզապես չեն կարողանա ապահովել տնտեսական աճ»,- ասել է Բրենբերգը։ Նա նաեւ նշել է, որ գների սրընթաց աճի պատճառով ամերիկացիների մեծ մասն արդեն դադարել է այցելել այն խանութները, որտեղ դեռ վերջերս գնումներ էր կատարում՝ տեղափոխվելով ավելի էժան հատված։Փորձագետը եզրահանգել է, որ եթե այն հետագիծը, որով շարժվում է ամերիկյան տնտեսությունը, չփոխվի, եւ Բայդենը արմատական բարեփոխումներ չիրականացնի, ապա ԱՄՆ-ը կկանգնի ռեցեսիայի առջեւ։ Tweet Դիտում՝ 5953