ԱՄՆ-ում հիմնական տոկոսադրույքը սահմանվել է 4,25-4,5% միջակայքում
15.12.2022 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, սա ամենաբարձր մակարդակն է 2007 թվականից ի վեր։
FRS-ն ակնկալում է, որ տոկոսադրույքների հետագա բարձրացումներ կպահանջվեն՝ ժամանակի ընթացքում գնաճը վերադարձնելու 2% նպատակակետին, ասված է հաղորդագրության մեջ: FRS-ի պաշտոնյաների՝ դեկտեմբերի 14-ին հրապարակած կանխատեսման համաձայն՝ 2023 թվականին այդ ցուցանիշը կգերազանցի 5%-ը։
Վերջին անգամ FRS-ը բարձրացրել էր տոկոսադրույքը 50 բազիսային կետով այս տարվա մայիսին: Դրանից հետո կարգավորիչն անցավ 1980-ականներից ի վեր դրամավարկային քաղաքականության ամենաագրեսիվ խստացմանը՝ չորս անգամ անընդմեջ բարձրացնելով տոկոսադրույքը միանգամից 75 բազիսային կետով։
FRS-ը սկսեց դանդաղեցնել խստացման քաղաքականության տեմպերը գնաճի թուլացման հետ մեկտեղ: Նիստի նախօրեին Աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոն հայտնել էր, որ նոյեմբերին ԱՄՆ-ում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 7,1%-ով: Սա ամենացածր ցուցանիշն է անցած տարվա վերջից ի վեր, սակայն այն դեռ ավելի քան երեք անգամ գերազանցում է FRS-ի 2% նպատակային ցուցանիշը:
FRS-ի ղեկավար Ջերոմ Փաուելն ավելի վաղ ասել էր, որ իրենց «զգալիորեն ավելի շատ ապացույցներ» են պետք, որ գնաճն իսկապես նվազում է, քան մեկ ամսվա տվյալները: Փաուելը նաեւ ասել էր, որ FRS-ը «հավանաբար» կկարողանա դանդաղեցնել գնաճն առանց ռեցեսիայի առաջացման:
Այնուամենայնիվ, տնտեսագետների մեծամասնությունն ակնկալում է, որ 2023 թվականին ԱՄՆ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ, վկայում է դեկտեմբերի սկզբին Financial Times-ի կողմից իրականացված հարցումը: Հարցվածների մեծ մասը կանխատեսում է, որ ռեցեսիան կարճատեւ կլինի, սակայն կառաջացնի ԱՄՆ-ում գործազրկության զգալի աճ, որը ներկայումս կազմում է 3,7%:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: