ԱՄՆ-ում հիմնական տոկոսադրույքը չորրորդ անգամ բարձրացվել է 75 բազիսային կետով
03.11.2022 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wp.com

Սա ամենաբարձր մակարդակն է 2008 թվականից ի վեր եւ չորրորդ անընդմեջ բարձրացումը 75 բազիսային կետով։ Վերջին անգամ ԱՄՆ կարգավորիչ մարմինն այդքան ագրեսիվ է գործել 1980-ականներին, նշում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ում գնաճը շարունակում է բարձր մնալ, լրացուցիչ ճնշում է գործադրում Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը, ասված է FRS -ի մամուլի հաղորդագրության մեջ։ Կոմիտեն նշել է, որ կպահանջվի տոկոսադրույքի հետագա բարձրացում՝ մինչեւ «բավարար սահմանափակող» մակարդակ՝ ժամանակի ընթացքում գնաճը վերադարձնելու 2% թիրախին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 2,6%-ով՝ ընթացիկ տարվա վեց ամսվա անկումից հետո։ Այնուամենայնիվ, փորձագետներն ակնկալում են, որ ՀՆԱ-ի աճը կդանդաղի առաջիկա ամիսներին, քանի որ սպառողների եւ բիզնեսի վրա կշարունակեն ազդել տոկոսադրույքների աճը եւ ավելացող տնտեսական անորոշությունը: Հաջորդ տարի շատ վերլուծաբաններ անգամ ավելի երկար անկում են կանխատեսում եւ, հնարավոր է, նույնիսկ ռեցեսիա:
Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիների աշխատավարձը շարունակել է աճել, նրանց խնայողությունները տուժել են բարձր գնաճի պատճառով։ Ընդհանուր առմամբ, վերջին տարվա ընթացքում գներն աճել են 8,2%-ով, սակայն առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի եւ բենզինի գներն աճել են շատ ավելի արագ տեմպերով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: