Երրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է՝ վեց ամսվա անկումից հետո
28.10.2022 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cnbcfm.com

Աճը հիմնականում պայմանավորված է եղել առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտի նվազմամբ. ԱՄՆ մանրածախ վաճառողներն ավելի շատ արտահանել են, քան ներմուծել, ընդ որում, դա վերաբերել է ինչպես ապրանքներին, այնպես էլ ծառայություններին, ինչպիսիք են, օրինակ, ճանապարհորդությունները:
WSJ-ն նշում է, որ դա կտրուկ փոխել է իրավիճակը տարեսկզբի համեմատ, երբ ներմուծվող եւ արտահանվող ապրանքների տարբերությունը դարձավ պատմության մեջ ամենամեծը։ Բացի այդ, ՀՆԱ-ի բարելավման վրա ազդել է այն, որ ամերիկացիները շարունակել են միջոցներ ծախսել առողջապահության վրա։ Աճին նպաստել է նաեւ պետական, դաշնային եւ տեղական մակարդակներում պետական ծախսերի ավելացումը:
Այնուամենայնիվ, տնտեսագետների կարծիքով՝ ԱՄՆ ՀՆԱ-ի վրա առեւտրի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, երկարատեւ չի լինի։ Փորձագետներն ակնկալում են, որ ՀՆԱ-ի աճը կդանդաղի առաջիկա ամիսներին, քանի որ սպառողների եւ բիզնեսի վրա կշարունակեն ազդել տոկոսադրույքների աճը եւ ավելացող տնտեսական անորոշությունը: Հաջորդ տարի շատ վերլուծաբաններ անգամ ավելի երկար անկում են կանխատեսում եւ, հնարավոր է, նույնիսկ ռեցեսիա:
Թերթը գրում է, որ ԱՄՆ Առեւտրի նախարարության զեկույցն արտացոլում է նաեւ գների բարձրացման հետեւանքները։ Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիների աշխատավարձը շարունակել է աճել, նրանց խնայողությունները տուժել են բարձր գնաճի պատճառով։ Ընդհանուր առմամբ, վերջին տարվա ընթացքում գներն աճել են 8,2%-ով, սակայն առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի եւ բենզինի գներն աճել են շատ ավելի արագ տեմպերով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: