ԱՄՆ-ում հիմնական տոկոսադրույքը 22 տարում 1-ին անգամ բարձրացվել է 0,5 տոկոսային կետով
05.05.2022 | 00:57 Գլխավոր էջ / Նորություններ /


RBC-ի փոխանցմամբ, FRS-ը նաեւ կիսվել է իր հաշվեկշռից ակտիվները կրճատելու ծրագրերով: Մասնավորապես, հունիսի 1-ից FRS-ը կվաճառի $30 միլիարդի գանձապետական եւ $17,5 միլիարդի հիփոթեքային պարտատոմսեր։ Երեք ամսից վաճառքի ծավալը կավելացվի մինչեւ $60 միլիարդ գանձապետական եւ $35 միլիարդ՝ հիփոթեքային արժեթղթերի համար:
«Ակնկալվում է, որ դրամավարկային քաղաքականության համապատասխան խստացմամբ գնաճը կվերադառնա իր նպատակային մակարդակին՝ 2%, իսկ աշխատաշուկան կմնա ուժեղ»,- ասված է ԱՄՆ կարգավորիչի հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հանձնաժողովի բոլոր տասը անդամները կողմ են քվեարկել տոկոսադրույքի բարձրացմանը։ Ամերիկյան կարգավորիչի հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 15-ին եւ կուղեկցվի թարմացված մակրոտնտեսական կանխատեսման հրապարակմամբ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: