Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին գերհարուստների մի խումբ դիմել է համաշխարհային առաջնորդներին եւ բիզնեսի ներկայացուցիչներին՝ կոչ անելով բարձրացնել հարկերը մեծահարուստների համար, որպեսզի լուծվի ծայրահեղ անհավասարության խնդիրը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է The Guardian թերթը։Թերթի տվյալներով՝ 13 երկրի 205 մուլտիմիլիոնատերերի եւ միլիարդատերերի խումբը բաց նամակ է հղել ֆորումի մասնակիցներին «էքստրեմալ հարստության արժեքը» վերնագրով՝ կոչ անելով նոր հարկեր սահմանել գերհարստության վրա՝ միլիարդավոր մարդկանց օգնելու հաղթահարել կյանքի արժեքի աճի ճգնաժամը:«Համաշխարհային էլիտաների հանդիպումը Դավոսում՝ քննարկելու համագործակցությունը մասնատված աշխարհում, անիմաստ է, եթե չպայքարել սոցիալական շերտավորման առաջնային պատճառի դեմ: Խնդրի լուծումն ակնհայտ է բոլորի համար։ Պետք է հարկել մեզ՝ գերհարուստներիս, եւ սկսել այս գործընթացը հենց հիմա»,- ասված է փաստաթղթում։ Հատկանշական է, որ նախաձեռնության հեղինակներն իրենց անվանում են «հայրենասեր միլիոնատերեր»։Oxfam միջազգային բարեգործական եւ մարդասիրական կազմակերպության՝ Դավոսի ֆորումի բացմանը նվիրված զեկույցում նշվում էր, որ 2020 թվականից ի վեր աշխարհում նոր կուտակված անձնական հարստության երկու երրորդը (63%) բաժին է հասնում աշխարհի բնակչության ընդամենը 1%-ին։ «Յուրաքանչյուր միլիարդատեր քաղաքական ձախողում է. հարստության ծայրահեղ կենտրոնացումը խաթարում է տնտեսական աճը, կոռումպացնում է քաղաքականությունը եւ լրատվամիջոցները, քայքայում է ժողովրդավարությունը եւ նպաստում քաղաքական բեւեռացմանը»,- ասված էր զեկույցում:Oxfam-ի կարծիքով՝ միլիարդատերերի եւ մուլտիմիլիոնատերերի հարստության վրա 5% հավելյալ հարկի սահմանումը 2 միլիարդ մարդու դուրս կհանի աղքատությունից, ինչպես նաեւ կֆինանսավորի «սովին վերջ տալու գլոբալ ծրագիրը»: 16.01.2023 | 10:33 Դավոսի ֆորումը կընթանա 116 միլիարդատերերի մասնակցությամբ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40%-ով ավելի է, քան 10 տարի առաջ: Ամերիկացի գործարարներն, ինչպես միշտ, կազմում են ամենամեծ խումբը. ակնկալվում էր, որ ֆորումին կժամանի 33 միլիարդատեր։Նշվում էր նաեւ, որ այս տարի Դավոսում ներկայացված չեն լինի միլիարդատեր Ռուսաստանից եւ Չինաստանից։ Այդ ֆոնին ավելացել է գրանցված միլիարդատերերի թիվը Պարսից ծոցի երկրներից։ Tweet Դիտում՝ 5229