Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40%-ով ավելի է, քան 10 տարի առաջ, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Ամերիկացի գործարարներն, ինչպես միշտ, կազմում են ամենամեծ խումբը՝ ֆորումին կժամանի 33 միլիարդատեր։ Հրավիրվածների ցանկում են JPMorgan Chase-ի տնօրենը, BlackRock եւ Blackstone ներդրումային ընկերությունների ղեկավարները։Եվրոպացի միլիարդատերերից Դավոս կայցելի, ընդհանուր առմամբ, 18 հոգի։ Տնտեսական անկում ապրող Մեծ Բրիտանիայից ներկա կլինի միայն մեկ գործարար՝ Arcelor Mittal մետալուրգիական ընկերության ղեկավար Լակշմի Միտալը․ ազգությամբ հնդիկ գործարարը Դավոս կայցելի երեխաների հետ։Հնդկաստանից ֆորումին կժամանի 13 միլիարդատեր, այդ թվում՝ Գաուտամ Ադանին, որը երրորդ տեղն է զբաղեցնում Forbes Real-Time-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ Ադանիի կարողությունը գնահատվում է $128,3 միլիարդ։Այս տարի ՌԴ միլիարդատերերից Դավոսում ոչ ոք չի լինի: «Մինչեւ վերջերս ռուսաստանցի միլիարդատերերը Դավոսի անբաժանելի ատրիբուտն էին, ինչպես Moncler ձմեռային բաճկոնները։ Այս տարի նրանց թիվը կազմում է զրո»,- գրում է Bloomberg-ը։Ռուսաստանցիներից բացի, այս տարվա ֆորումը բաց կթողնեն նաեւ չինացի միլիարդատերերը, որոնց տնտեսությունը դեռ չի վերականգնվել կորոնավիրուսի շարունակվող բռնկումներից եւ ֆոնդային շուկայի անկումից հետո։Ռուսաստանցիների ու չինացիների բացակայության ֆոնին ավելացել է Պարսից ծոցի երկրներից գրանցված միլիարդատերերի թիվը։ 11.01.2023 | 14:47 Դավոսում կքննարկեն համագործակցությունը «մասնատված աշխարհում» Հիշեցնենք, որ հունվարի 16-20-ը Դավոսում կկայանա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը մեկ հարկի տակ կհավաքի շուրջ 2,7 հազար մասնակցի 130 երկրից՝ համաշխարհային առաջնորդների, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։Այս տարի Դավոսում բիզնեսի մասնակցությունը պատմության մեջ ամենաբարձրն է լինելու. 700 կազմակերպությունում գրանցված ավելի քան 1500 ղեկավար, այդ թվում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի անդամների եւ գործընկերների կազմից աշխարհի ավելի քան 600 առաջատար ղեկավար կներկայացնի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ֆինանսները, էներգետիկան, ենթակառուցվածքները, տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաները։Դավոսի 53-րդ տարեկան հանդիպման թեման է «Համագործակցությունը մասնատված աշխարհում»։ Միջոցառումից առաջ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է հիմնական գլոբալ ռիսկերին վերաբերող ավանդական զեկույցը։ Tweet Դիտում՝ 5106