Էրդողանը հայտարարել է, որ չի ընկալում Բորելին որպես զրուցակցի
15.12.2022 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ voanews.com

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ պատժամիջոցներին միանալու Անկարայի չցանկանալն ու Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը մտահոգում են Բրյուսելին։
«Ես Բորելին որպես զրուցակից չեմ ընկալում։ Նա կարող է լինել միայն Մեւլութ բեի (Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլու - Prime) զրուցակիցը։ Սա տգեղ հայտարարություն է։ Նախ՝ Բորելը չի կարող որոշել եւ կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա ոչ որակավորում ունի, ոչ էլ կարողություն այս հարցերի շուրջ որոշումներ կայացնելու»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը Բորելին մեղադրել է պարենային գործարքում Անկարայի աշխատանքի համար երախտագիտության բացակայության մեջ։ Նա հավելել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Թուրքիայում գյուղմթերքների վերամշակման հնարավորությունը՝ հետագայում Աֆրիկա տեղափոխելու համար։
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռուսաստանյան եւ թուրքմենական գազ մատակարարել Եվրոպա։ Էներգետիկ այս նախագծի իրականացման համար Թուրքիայի ղեկավարը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել Թուրքմենստանից Եվրոպա «կապույտ վառելիքի» մատակարարման մեխանիզմը՝ Անկարայի, Աշխաբադի եւ Բաքվի որոշման հետ համապատասխան։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: