Բորելը մտահոգված է, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
12.12.2022 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ newizv.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրախորհրդարանին ուղղված Բորելի գրավոր դիմումում, որը հայտնվել է գերմանական Funke խմբագրական կազմի տրամադրության տակ։
«Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունը մտահոգության տեղիք է տալիս։ Մեծ մտահոգություն է առաջացնում նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը»,- գրել է Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնապես ունի անդամակցության թեկնածուի կարգավիճակ, եւ համայնքն ակնկալում է, որ թեկնածուները կկիսեն պատժամիջոցների իր քաղաքականությունը։
Ըստ Prime գործակալության` Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը եւ Թուրքիան ձեւավորում են մաքսային միություն եւ այդպիսով ապահովում են ազատ տեղաշարժը, ներառյալ՝ «երկակի նշանակության» ապրանքների, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական եւ ռազմական նպատակներով։ Նա ընդգծել է, որ այս համատեքստում կարեւոր է, որպեսզի Թուրքիան Ռուսաստանին որեւէ շրջանցող ուղիներ չառաջարկի։
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իլյիչեւը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը կարող է հասնել $60 միլիարդի եւ նշել, որ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: