Մի շարք բանկեր շարունակում են համագործակցել Western Union-ի հետ մինչեւ պայմանագրերի ժամկետների լրանալը

10.11.2008 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան մի շարք բանկեր շարունակում են համագործակցել## Western Union-ի հետ մինչեւ պայմանագրերի ժամկետների լրանալը:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին:

“Ինչպես հայտնի է, ԿԲ-ն հայաստանյան բանկերին արգելել է համագործակցել դրամական փոխանցումների այդ համակարգի հետ: Հայաստանյան մի շարք բանկեր շարունակում են համագործակցել Western Union-ի հետ, սակայն նախկինում կնքված պայմանագրերի ժամկետների լրանալուն պես համագործակցությունը կդադարեցվի”,- ասել է Արթուր Ջավադյանը:

Նա հավելել է, որ նման իրավիճակ է տիրում նաեւ Ադրբեջանում` կապված Moneygram դրամական փոխանցումների համակարգի հետ:

“Moneygram-ը չի դադարեցրել աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, ընդհակառակը` ԼՂՀ-ում այդ համակարգի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների ծավալները շարունակում են աճել”,- ասել է ԿԲ ղեկավարը:

Դիտում՝ 5830

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW