Շատ ամերիկյան ընկերություններ, որոնք լքել են Ռուսաստանը կիրառված պատժամիջոցների պատճառով, փորձում են Թուրքիայի տարածքով վերադառնալ ռուսական շուկա։ Yeni Safak-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ նրանք միջնորդավճարներ են առաջարկում թուրքական ընկերություններին համատեղ բիզնես հիմնելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին ամիսներին ամերիկյան ընկերություններից թուրքական կողմին ուղղված առաջարկների թիվն ավելացել է։ Պարբերականը նշել է, որ «ամերիկյան ընկերություններից շատերը Ռուսաստանից ապրանք ձեռք բերելու համար բիզնես են իրականացնում Ռուսաստան-Թուրքիա-Դուբայ-ԱՄՆ երթուղով»:«Միացյալ Նահանգներում տեղակայված բազմաթիվ միջազգային ընկերություններ այդ նպատակով սկսել են օգտագործել իրենց դուստր ձեռնարկությունները Դուբայի ազատ առեւտրի գոտիներում: Ամերիկացիները, որոնք առաջարկում են համատեղ առեւտուր հաստատել թուրքական ընկերությունների հետ, այդ քայլին են դիմում՝ ռուսական շուկան լքելուց հետո իրենց վնասները փոխհատուցելու համար»,- գրում է Yeni Safak-ը։ Ըստ թերթի տվյալների՝ ամերիկյան ընկերությունները հիմնականում ցանկանում են Ռուսաստանում գնել նավթաքիմիական արտադրանք, թանկարժեք մետաղներ, հացահատիկներ, մետաղներ, պարարտանյութեր, քիմիական նյութեր, ալկոհոլային խմիչքներ։ Tweet Դիտում՝ 7419