Wildberries-ի կայքը վերականգնել է իր նախկին անունը

16.08.2022 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #Ягодки
Wildberries առցանց ռիթեյլերը վերադարձել է իր նախկին անվանը, այն այլեւս չի կոչվում «Ягодки»: Սրանում համոզվել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
 
Երկուշաբթի կեսօրին Wildberries-ի կայքի գլխավոր հատվածում փոխվել էր անունը՝ դառնալով «Ягодки»:



Ավելի ուշ ընկերությունից հայտնել էին, որ կայքի նոր անվանումը մարքեթինգային արշավի մաս է, ընկերությունը չի հաստատել կամ հերքել կայքի անվանումը մշտապես փոխելու փաստը։

Հունիսին Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը չէր բացառել, որ կմտածի ընկերության անվանումը ռուսերենով վերաբրենդավորելու հնարավորության մասին։

Այս մասին նա ասել էր «Ռուսաստանյան ռիթեյլի շաբաթ» համաժողովում՝ ի պատասխան ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հայտարարությանը, որ մանրածախ եւ արդյունաբերության ոլորտներում օտարերկրյա անվանումների գերակայություն է:
Դիտում՝ 8678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW