Բակալչուկը կմտածի Wildberries-ը ռուսերենով վերաբրենդավորելու մասին
07.06.2022 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersant.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է «Ռուսաստանյան ռիթեյլի շաբաթ» համաժողովում։ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը համաժողովի ընթացքում նշել է, որ մանրածախ եւ արդյունաբերության ոլորտներում օտարերկրյա անվանումների գերակայություն է:
Միաժամանակ, բիզնեսի ներկայացուցիչները նշել են, որ ապրանքների օտարերկրյա անվանումները նպաստում են դրանց ավելի ակտիվ վաճառքին` հասարակության մեջ ձեւավորված ավանդույթի շնորհիվ` օտար անուններն ավելի հեղինակավոր ընկալելու առումով:
«Ես չեմ կարող խոստանալ, որ մենք ռեբրենդինգ կիրականացնենք։ Կմտածենք»,- ասել է Բակալչուկը։
Հիշեցնենք, որ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը ս․թ․ մարտի 10-ին հրապարակել էր 2022 թվականի Ռուսաստանի 20 ամենահարուստ self-made կանանց վարկանիշը, որում առաջին տեղը զբաղեցրել էր Wildberries առցանց ռիթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը ($4,2 միլիարդ):
Բակալչուկն իր ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ միասին էր ստեղծում բիզնեսը, սակայն ընկերության գրանցման պահից նրան անցավ Wildberries-ի 100% մասնաբաժինը։ 2019 թվականի վերջին նրա մասնաբաժինն ընկերությունում նվազեց մինչեւ 99%, իսկ ամուսինը ստացավ 1%:
Մեկ տարի առաջ Տատյանա Բակալչուկը դարձավ փոքր բանկի՝ «Ստանդարտ-կրեդիտ»-ի սեփականատերը, այնուհետեւ այն վերանվանվեց Wildberries Bank-ի։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: