ՌԴ 20 ամենահարուստ self-made կանանց վարկանիշը գլխավորել է Wildberries-ի հիմնադիրը
10.03.2022 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ hansanglab.com

Բակալչուկն իր ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ միասին էր ստեղծում բիզնեսը, սակայն ընկերության գրանցման պահից նրան անցավ Wildberries-ի 100% մասնաբաժինը։ 2019 թվականի վերջին նրա մասնաբաժինն ընկերությունում նվազեց մինչև 99%, իսկ ամուսինը ստացավ 1%:
Մեկ տարի առաջ Տատյանա Բակալչուկը դարձավ փոքր բանկի՝ «Ստանդարտ-կրեդիտ»-ի սեփականատերը, այնուհետեւ այն վերանվանվեց Wildberries Bank-ի։
Երկրորդ տեղում «Պրոգրես Կապիտալ»-ի տնօրենների խորհրդի անդամ Օլգա Բելյավցեւան է ($550 միլիոն): «Պրոգրես»-ն արտադրում է մանկական սնունդ «ФрутоНяня» ապրանքանիշի ներքո: Երրորդ տեղում «Նովատեկ»-ի վարչության նախագահի տեղակալ Տատյանա Կուզնեցովան է ($550 միլիոն):
«Նոր ցուցակում ընդգրկված են կանայք, ովքեր բիզնեսում արդյունքների են հասել ինքնուրույն, կամ ակտիվորեն ներգրավված են ընտանեկան բիզնեսում (բայց չեն ժառանգել այն), կամ բիզնես են վարում գործընկերների հետ: Հաշվի առնելով Ռուսաստանում վարչական ռեսուրսի հսկայական ազդեցությունը բիզնես միջավայրի վրա՝ մենք այս վարկանիշում չենք ընդգրկում կանանց, որոնց ամուսինները կամ այլ ազգականներ զբաղեցնում կամ զբաղեցրել են պաշտոններ իշխանության շրջանում»,- գրում է Forbes-ը։
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: