Wildberries-ի ղեկավարը բանկ է գնել

15.02.2021 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #«Ստանդարտ-կրեդիտ»
Wildberries առցանց ռիթեյլերը ձեռք է բերել ռուսաստանյան «Ստանդարտ-կրեդիտ» բանկը՝ գործող նախագծերը զարգացնելու, ինչպես նաեւ գնորդների ու ձեռներեցների համար նոր ծառայություններ գործարկելու համար, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։

«Ֆինանսական կազմակերպության ինտեգրումը կօգնի մեզ զարգացնել գործող վճարային ծառայությունը, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, բարելավել գնորդներին եւ վաճառողներին մատուցվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ բարելավել նրանց համար արագությունն ու հարթակի հետ փոխհաշվարկների հարմարավետությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Wildberries-ի հիմնական սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը դարձել է «Ստանդարտ-կրեդիտ» բանկի 100% բաժնետոմսերի սեփականատեր։

Ռուսաստանյան Wildberries-ը ներկայացված է իննը երկրում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լեհաստանում, Սլովակիայում եւ Իսրայելում:
Դիտում՝ 3913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW