Wildberries-ը մտադիր է բանկ գնել

11.12.2020 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #«Ստանդարտ-կրեդիտ»
Wildberries առցանց ռիթեյլերը մտադիր է գնել ռուսաստանյան «Ստանդարտ-կրեդիտ» բանկը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս բանկի լիցենզիայի հիման վրա ռիթեյլերը մտադիր է իրագործել հավատարմության քարտային ծրագրեր, ներառյալ նվեր քարտերը, ինչպես նաեւ իրականացնել հաշվարկներ հարթակում ներկայացված ապրանքների մեծաթիվ մատակարարների հետ:


Wildberries-ի եւ «Ստանդարտ-կրեդիտ» բանկի միջեւ հնարավոր գործարքի մասին պատմել են «Կոմերսանտ»-ի  աղբյուրները: Wildberries-ում չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հայտնել են միայն, որ «դիտարկում են առցանց հարթակի հիման  վրա ֆինանսական ծառայությունների զարգացումը` ինչպես գնորդների, այնպես էլ գործարարների համար՝ Wildberry-ն էլ ավելի հարմարավետ և օգտակար դարձնելու նպատակով»:

Փորձագետների կարծիքով՝ սեփական բանկի առկայությունը Wildberry-ի համար միանգամայն արդարացված է, ընդ որում «մաքուր» խաղացողի գնումն ունի իր առավելությունները զրոյից բանկ ստեղծելու նկատմամբ:

Ռուսաստանյան Wildberries-ը ներկայացված է իննը երկրում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լեհաստանում, Սլովակիայում եւ Իսրայելում:
Դիտում՝ 6869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW